
Brent նավթի գինը 1,1 տոկոսով ընկնում է ՕՊԷՔ+-ի հանդիպման շուրջն անորոշության պայմաններում

Լոնդոնի ICE սակարանում 2021 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը սակարկությունների ընթացքում 1,1 տոկոսով իջնում է՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 47,72 դոլար, վկայում են Երեւանի ժամանակով 08:53-ի տվյալներով սակարկությունների արդյունքները:
WTI նավթի ապառնագրի արժեքն իջնում է 1,27 տոկոսով եւ գտնվում է մեկ բարելի դիմաց 45,16 դոլարի նշագծում:
Նոր տարաձայնությունների սպառնալիք է կախվել ՕՊԷՔ+-ի համաձայնագրի վրա այն բանից հետո, երբ մոնիթորինգային կոմիտեի անդամները հերթական անգամ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջը, թե աշխարհին որքան նավթ կպահանջվի կորոնավիրուսի երկրորդ ալիքի շրջանում: Թեեւ նոյեմբերի 29-ին նախարարներն այդպես էլ միասնական կարծիքի չհանգեցին այն մասին, թե անհրաժեշտ է ադյոք նավթի հանույթի կրճատման գործող մակարդակը երկարաձգել եւս 3 – 6 ամսով: Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի երկրները կրկին կքննարկեն 2021 թվականի համար նավթի հանույթի հարցը ներքին տարաձայնությունների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: