ՀՀ ԱՆ-ն կազմակերպում է հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիների բուժօգնությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխվել են հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց: Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորություն:

«Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո: Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել Առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե’ կացության հարցերը Երևանում, թե’ պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս