Բաժիններ՝

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Թրամփի մոտ արյան մեջ կտրուկ իջել է թթվածնի մակարդակը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 2-ի առավոտյան արյունը թթվածնով հագեցման մակարդակի կտրուկ իջեցում է ունեցել: Հոկտեմբերի 3-ին այդ մասին Fox News հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը։

Նրա խոսքով՝ այս պահին Թրամփը բարձր ջերմություն չունի, սատուրացիայի (թթվածնով արյան հագեման) մակարդակը նույնպես գտնվում է նորմայում: «Երեկ առավոտյան մենք իրոք անհանգստացանք այդ առիթով,- ընդգծել է Մեդոուզը:- Նա բարձր ջերմություն ուներ, իսկ թթվածնի մակարդակը նրա արյան մեջ կտրուկ իջել էր»: Հոկտեմբերի 3-ին պետության 74-ամյա ղեկավարի բուժող բժիշկ Շոն Քոնլին, ղեկավար, որն իր թեկնածությունը քվեարկության է դրել երկրորդ ժամկետի համար, հայտնել է, որ Ուոլթեր Ռիդի անվան ռազմա-բժշկական կենտրոնի մասնագետների խումբը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում ԱՄՆ-ի նախագահի առողջական վիճակը: Նրա խոսքով՝ պետության ղեկավարի բուժումը «Ռեմդեսիվիր» պատրաստուկով անցնում է առանց բարդությունների: Քոնլին նաեւ հավելել է, որ նախագահի սատուրացիայի մակարդակն ամբողջ օրվա ընթացքում եղել է նորմայի սահմաններում եւ կազմել է 96-ից մինչեւ 98 տոկոս: Թրամփը հոկտեմբերի լույս 2-ի գիշերն իր Twitter-ի միջոցով հայտնել էր, որ իր եւ իր կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան պետության ղեկավարը ժամանել է ռազմա-բժշկական կենտրոն: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին, որպես նախազգուշական միջոց Թրամփն առաջիկա օրերը կանցկացնի բուժական հիմնարկում՝ շարունակելով աշխատել այնտեղից: Հոսպիտալ մեկնելուց առաջ Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում զետեղել է տեսաուղերձ, որտեղ հավաստիացրել է, որ իր եւ Մելանյայի մոտ ամեն ինչ լավ է: Վերջին օրերին կորոնավիրուս է նաեւ հայտնաբերվել նախագահի օգնական Հոուփ Հիքսի, Թրամփի նախկին խորհրդական Քելիեն Քոնուեյի, երեք հանրապետական սենատորների, Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մակդենիելի, Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշավի կառավարիչ Ուիլյամ Սթեփինի, Սպիտակ տան մամուլի միավորման երեք լրագրողների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս