Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղ է նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»:
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել փրկարար ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութ:
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր-Դամ բազիլիկայում հոկտեմբերի 29-ին երեք սպանություն կատարած հանցագործի մոտ գտել են իտալական «Կարմիր խաչի» վկայական, ըստ որի հարձակվողը սերված է Թունիսից եւ ծնվել է 1999 թվականին:
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։
«Այն մարդկանց համար ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում»․ Արկադի Կարապետյան
Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 432-ի:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»։
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում հիմա պետք է ՊՈՂՊԱՏՅԱ քարոզչական, կառավարչական, պետական, քաղաքական մեկ միասնական համակարգ։ Արգելել բոլոր լայվերը՝ նախագահներից, վարչապետերից մինչեւ Երեւանում գտնվող ու զինվորական համազգեստ հագած պատգամավոր, դադարեցնել պարգեւատրումներն ու կոչումների շնորհումը։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:
Արցախյան պատերազմի այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան: Մասնավորապես, անհրաժեշտ է խոսել նախկին նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, գտնել տարբեր ուղղություններով նրանց հնարավոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ներգրավման կերպը:
«Իրատես» թերթը գրում է․ «Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։ Այս առումով ընթացող պատերազմը‚ թերևս‚ բացառություն չէ։ Եվ արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում շատ բաներ ի հայտ են եկել‚ միմյանցից տարանջատվել են ձևականն ու իրականը։ Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Մենք այս որոշումը կայացրած, գործով նախագահող դատավոր, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե որքան գրավի դիմաց է Խաչատրյանն ազատ արձակվել, սակայն, զարմանալիորեն, մեզ փոխանցեցին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։
Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի:
Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը: Արարարողությունը հեռարձակվում է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով տասն օր առաջ վիրավորվել էր Արցախում, շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Թեեւ նրա երկրորդ վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել, կանգնել։
Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ ՄնացականյաննՀոկտեմբերի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել է 27․301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 17․717-ի: