«Արցախում զոհված 19-ամյա Իսահակը 1 տարվա ծառայող էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:
Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով:
յսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ հայաստանյան իր գործընկերոջ հետ քննարկումներին և հայտնեց, որ խորը քննարկումներ են ծավալել՝ ինչպես ռեգիոնալ զարգացումների, այնպես էլ՝ երկկողմանի հարաբերությունների շուրջ. «Մենք ջանք չենք խնայում խորացնելու մեր հարաբերությունները՝ մասնավորապես, տնտեսական ասպարեզում, որտեղ դեռ շատ տեղ կա բարելավելու վիճակը:
Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը:
«Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր եւ հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:
Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հայկական կողմը հրթիռ է արձակել Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Կարմիր Շուկան՝ թշնամու հրթիռակոծությունից հետո
Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ:
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այն հրետակոծման է ենթարկվում ամեն օր նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո:
Ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ունեցել են արդյունավետ և կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ՝ թե՛ ընդլայնված կազմով, թե՛ առանձնազրույցի ձևաչափով՝ ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման և համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման փոխադարձ հանձնառությունը.
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «12 ից 220 վոլտ ստանալու սարքեր։ Այսօր 300 հատ արդեն պատրաստ է։
Կասպից ծովում զինավարժանքներ են մկենարկել ռուսաստանյան վեց նավերի, յոթ ինքնաթիռների եւ ավելի քան 400 զիծառյողների ներգրավմամբ: Հոկտեմբերի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն՝ ավելացնելով 5 մլն ԱՄՆ դոլար՝ հայտարարված վերջնաժամկետից շաբաթներ առաջ:
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով հոկտեմբերի 15-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:
Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին:
«Սարմենի հետ 12 տարի միասին ենք սովորել: Դպրոցում ինքը շատ աշխույժ էր, տաքարյուն էր՝ լավ իմաստով, երբ ինքն ինչ-որ բան էր ասում, մենք գիտեինք, որ հիմնավորված է ասում: Շատ էր սիրում հայոց պատմությունը: Մի անգամ հայոց պատմության դասաժամին խոսում էինք դաշնակներից, բուռն քննարկում էր գնում, և դեմ կար, և կողմ, ինքը հելավ՝ ես դաշնակ եմ, ինձ ո՞վ կարող է բան ասի, ու ոչ մեկս ոչ մի բան չէինք կարող էլ խոսել, որովհետև, եթե ինքն ասում էր՝ ես դաշնակ եմ, դրա տակ ինչ-որ հիմնավորում ուներ: Անցած տարի ընդունվեց ԵՊՀ, առաջին կուրսի առաջին կիսամյակից զորակոչվեց: Մինչև զորակոչվելն էլ շատ ուրախ էր, ասում էր՝ ես գնալու եմ առաջնագիծ, ես ուրիշ տեղ չեմ գնալու: Դեկտեմբերին զորակոչվեց, Արցախում էր ծառայում…»,- պատմեց Սարմենի դասընկերուհին:
Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սփյուռքի մեր հայրենակիցներ (), խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները :
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։