«Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մեր կողքին մարտի դաշտում չեն. մենք դրա կարիքը չունենք». Արծրուն Հովհաննիսյան

Հայկական ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում միայնակ` հենվելով միայն մեր զինված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա:

Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում կազմակերպված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով օտարերկրյա լրագրողի հարցին:

«Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ շատ մեծ արագությամբ, շատերը կամավոր, չնայելով իրենց տարիքը, ներկայացել են, զինվորագրվել, կազմավորել են նոր զորամասեր, ստորաբաժանում, և մարտի են նետվել: Եվ նրանց շնորհիվ են մեր հաղթանակները: Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները մեր կողքին մարտի դաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք: Մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք և ինքնուրույն մեր հաղթանակները տանում»,-նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս