Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50,850-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 963 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 298 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1261-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 218 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44,219, փաստացի բուժվողներինը՝ 5370 (մեկ օրում ավելացել է 268-ով): Մեկ օրում արվել է 4134 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 296327 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս