ԵՄ-ն պաշտոնապես Լոնդոնին ծանուցել է նրա կողմից Brexit-ի համաձայնագիրը խախտելու մասին

Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնական ծանուցում է հղել Մեծ Բրիտանիայի իշխանություններին թագավորության կողմից Միության կազմից դուրս գալու համաձայնագրի խախտման մասին: Ինչպես հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, դա կապված է ներքին շուկայի մասին բրիտանական օրինագծի հետ, որը հակասում է գործարքի պայմաններին։

«Ինչպես դուք գիտեք, մենք Մեծ Բրիտանիային կոչ արեցինք մինչեւ սեպտեմբերի վերջն օրինագծում վերացնելու խախտումները: Երեկ օրինագիծն անցել է նույն տեսքով, խախտումները չեն վերացվել: Ուսիտի Եվրահանձնաժողովը որոշել է հղել պաշտոնական ծանուցում, որը խախտումների վերացման ընթացակարգի առաջին քայլն է»,- ասել է նա եւ ընդգծել, որ Լոնդոնը մեկ ամիս ունի պատասխանի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031