Բաժիններ՝

Բարտոմեուն փոշմանել է․ Սուարեսը կհեռանա

«Բարսան» և «Ատլետիկոն» համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն փոխել է իր դիրքորոշումը հարձակվող Լուիս Սուարեսի «Ատլետիկո» տեղափոխության հարցում:

Կատալոնական ակումբը նախկինում համաձայնել էր 33-ամյա հարձակվողի հետ պայմանագրի խզման պայմանների հետ, բայց Բարտոմեուն չէր ցանկանում, որ Սուարեսը համալրի մրցակցի շարքերը։

Սակայն, ըստ Marca-ի, ուրուգվայցու ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են «Բարսայի» ղեկավարության հետ և կարգավորել հարցը:

Արդեն այսօր Սուարեսը կարող է դառնալ «Ատլետիկոյի» կազմի նոր խաղացողը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930