
«Էն Սիփան Փաշինյանն ինչի՞ է հորեղբոր` Նիկոլի հետ թշնամացել». Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էն Սիփան Փաշինյանն ինչի՞ է հորեղբոր` Նիկոլի հետ թշնամացել:
Ասում են գրել է, թե Սորոսի նշանակած շպիոն Մորուքի ներկայացուցիչներից մեկը մի իջևանցու փող է առաջարկել (կլորիկ գումար), որ ծախսի ընտրություններին ու լինի իրենց թեկնածուն:
Սիփանն ասել է, թե այդ իջևանցին իրեն պատմել է, որ մերժել է Սորոսի շպիոն Մորուքին, որից հետո էլի մոտ երկու անգամ էլ են նույն բանն առաջարկել:
Սիփանն իջևանցուն, ըստ իր պատմածի, հարցրել է, թե բա ինչու մերժեցիք, նա էլ ասել է` ում-ում, բայց ժողովրդին դավաճանածի, ստախոս Մորուքի հետ ինքնասիրությունը թույլ չի տալիս ճանապարհ անցնել` անկախ գումարից և պայմաններից, և հավելել է, որ մտադիր է մրցակցության մեջ մտնել:
Վերջում Սիփանն այնքան է անկեղծացել, որ իջևանցին Սորոսի շպիոն Մորուքի մասին ցենզուռայից դուրս բառեր է շռայլել, որոնք, հասկանալի պատճառներով չի կարողացել ներկայացնել:
Էս Սիփա՞նն ինչի գժվեց…
Ամոթ է, ձեր ընտանեկան հարցերը ձեր մեջ լուծեք»։