Ֆուտբոլի ազգային թիմի հայտացուցակը` Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ խաղերում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ցուցակից բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:
Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Կալիսիր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: