Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։
Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:
Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։
Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք: