Այսօր ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստ է: Լրագրողների մուտքը նիստին արգելվել է: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն են դեմ եղել, որ լրագրողներին ներս թողնեն։ Ավելի վաղ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ի հայտ է գալիս բռնապետը, նա առաջ է քաշվում որպես ժողովրդի դրածո, Պլատոնն է ասել, ցավոք, սա արդիական է նաեւ այսօր։ Իսկ բռնապետերը բոլոր ժամանակներում ձգտել են ոչնչացնել եւ ուրանալ իրենցից առաջ եղած ամեն ինչ եւ հայտարարել, թե աշխարհի կենտրոնն են։ Ահա, սա կատարվեց նաեւ մեր երկրում […]
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Մարկո» եւ «Լաուրա» արեւադարձային փոթորիկների կապակցությամբ, որոնք տարածաշրջանում մոլեգնել են նախօրյակին:
«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար՝ դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։
Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկացանք Հայաստանում Վրաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տեղադրված հաղորդագրությունից։ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութով լի 79 կոնտեյներ: Այդ մասին հաղորդվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հաշվետվության մեջ:
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարարության տվյալներին:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 07։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի տներից մեկի բնակիչ Նժդեհ Հ․-ն (ծնված 1996 թ․) ժամը 00։00-ից 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ժամանակավորապես թույլատրել է ակումբներին արգելել ֆուտբոլիստներին՝ միանալ ազգային ընտրանիներին: Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ակումբների համար նախատեսված նոր ընթացակարգը նախատեսված է սեպտեմբերին կայանալիք հանդիպումների համար: Ակումբը կարող է արգելել ֆուտբոլիստին հանդես գալ հավաքականի կազմում, եթե տվյալ երկրում կամ քաղաքում սահմանված 5 օրյա կարանտին կամ մուտքի և ելքի արգելք կա:
Իսրայելական տանկերը եւ ինքնաթիռները, ի պատասխան պայթուցիչով օդապարիկների արձակման, Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) կմեկնարկի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 936-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում է: Երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Իսպանիան ներկայացնող Պաբլո Կարենյո-Բուստայի հետ և երկու սեթից հետո 7:6 (10:8), 6:1 հաշվով պարտության մատնեց նրան։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Ռիշար Գասկե-Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ զույգի հաղթողն է:
Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաեւ սեւ հանդերձանք, ինչպես նաեւ ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաեւ հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:
Օգոստոսի 24-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ թերթի տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:
Օգոստոսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հաշվի առնելով C-500-ի բարձր պահանջարկը շուկայում եւ նոր նմուշի հայտարարված բնութագրերը` C-500-ի համար կլինեն բազմաթիվ հայտեր, կարծում է սենատոր Ալեքսեյ Կոնդրատեւը։
Օգոստոսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
BTS հարավկորեական խմբի նոր հոլովակը, որը թողարկվել է օգոստոսի 21-ին, «Dynamite» անգլալեզու թրեքը առաջին 24 ժամվա ընթացքում YouTube-ում ռեկորդ է սահմանել դիտումների թվաքանակով: Այդ մասին հաղորդել է NME-ն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 22-ին Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Լուսիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Ինչպես տանը մեղր պատրաստել. համեղ և օրիգինալ: