Բաժիններ՝

Արարատի գագաթը պատվել է ձյան շերտով

Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։

Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։

Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ, այն անվանելով` «ձմռան ավետաբեր»:

Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։

Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։մ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս