Բաժիններ՝

BTS-ի հոլովակը YouTube-ում կրկնակի ռեկորդ է սահմանել դիտումների թվաքանակով

BTS հարավկորեական խմբի նոր հոլովակը, որը թողարկվել է օգոստոսի 21-ին, «Dynamite» անգլալեզու թրեքը առաջին 24 ժամվա ընթացքում YouTube-ում ռեկորդ է սահմանել դիտումների թվաքանակով: Այդ մասին հաղորդել է NME-ն:

Այդ ժամանակում հոլովակը հավաքել է 101,1 մլն դիտում (այժմ այն գրեթե 175 միլիոն դիտում ունի): Այսպիսով, BTS-ի մասնակիցներին հաջողվել է առաջ անցնել նախորդ ռեկորդակիրներից:

NME-ում նշում են, որ «Dynamite»-ն առաջին տեսահոլովակն է YouTube-ի պատմության մեջ, որն ավելի քան հարյուր միլիոն դիտում է հավաքել ռելիզի պահից առաջին 24 ժամվա ընթացքում:

Սա առաջին անգամը չէ, որ BTS խումբը ռեկորդ է սահմանում: Առաջին անգամ նրանք Ցանցը գերել են 2018 թվականին՝ «Idol» թրեքի հոլովակով, որը 24 ժամվա ընթացքում 45,9 միլիոն դիտում Էր հավաքել: Այնուհետեւ՝ 2019 թվականին «Boy with luv»-ը՝ երգչուհի Հոլզի մասնակցությամբ, 74,6 միլիոն դիտում է հավաքել նույնքան ժամանակում:

Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում:

Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) եւ Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական): Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս