Ավելի քան հինգ հազար հնագույն բաղադրատոմսեր և խոհարարական գրքեր են տեղադրվել առցանց, որոնցից հնարավոր է ազատ օգտվել: Եզակի բազայի ստեղծողը Բարբարա Քեթչեմն է: Եզակի գրադարանի մասին հայտնում է Atlas Obscura կայքը:
Գերմանական TUI Cruises տուրիստական ընկերությունը գործարկել է անսովոր ծովային նավարկություններ, որոնք ուղի չունեն: Շքեղ նավերը մեկնում են Համբուրգից և Կիլից, բայց ճանապարհին դրանք ոչ մի տեղ կանգ չեն առնում, գրում է Wired-ը:
Չեխական ծագմամբ նախկին սուպերմոդել և դերասանուհի Պաուլինա Պորիզկովան 55 տարեկանում հիացրել է իր կազմվածքով: Նախկին մոդելն Ինստագրամի իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել:
Ճապոնիայի My Cat Yugawara հյուրանոցում, որը գտնվում է Յուգավարա քաղաքում, կարելի է երեկոյան կամ գիշերը կատու վարձել: Բայց նախ ցանկացողները պետք է անցնեն հատուկ հարցազրույց, գրում է SoraNews24-ը:
Իշխանության հիմնական հաղթաթղթերից մեկը ևս՝ ի դեմս անշարժ գույքի շուկայի, դադարել է հպարտանալու առիթ տալ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն անշարժ գույքի շուկայի ակտիվացումն ու գների բարձրացումը համարում էր իշխանափոխության կարևոր ու առանցքային ձեռքբերումներից մեկը։ Չնայած այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ այստեղ հերթական փուչիկն է փչվում, ու դա շուտով պայթելու է։ Հիմա տեսնում ենք դրա հետևանքները։