Բաժիններ՝

Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տեխասում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Մարկո» եւ «Լաուրա» արեւադարձային փոթորիկների կապակցությամբ, որոնք տարածաշրջանում մոլեգնել են նախօրյակին:

Նախագահի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը եւ Արտակարգ իրադրությունների դաշնային գործակալությանը (FEMA) լիազորում է՝ ողջ ջանքերը համակարգել արտակարգ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ ունեցվածքը պաշտպանելու, ինչպես նաեւ բնակչության առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ինչպես եւ նման դեպքերի մեծամասնության ժամանակ, այժմ էլ դաշնային կենտրոնը կստանձնի տարերային աղետի դեմ պայքարի ծախսերի 75 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31