Ինչպես տանը մեղր պատրաստել. համեղ և օրիգինալ
Բաղադրիչներ
1. Խատուտիկի ծաղիկներ – 400 գ
2. Շաքարավազ – 1 կգ
3. Կես կիտրոնի հյութ
4. Ջուր – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել օշարակ շաքարավազից և ջրից:
2. Խատուտիկների գլուխները մաքրել կանաչից, լցնել օշարակի մեջ և եփել 20 րոպե:
3. Լցնել կիտրոնի հյութը:
4. Վերցնել կրակից, սառեցնել և անցկացնել մաղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը