Գերմանիայում մերկ տղամարդը վազել է վայրի խոզի հետևից, որը գողացել էր նրա նոթբուքը
Գերմանիայի մայրաքաղաքում վայրի խոզը գողացել է հանգստացողներից մեկի նոթբուքը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Տղամարդ հանգստանալիս է եղել Բեռլինի արևմտյան հատվածում գտնվող Գրունեվալդ անտառի Տոյֆելսե լճի մոտ, նրան մոտեցել է վայրի խոզը և վերցրել նրա պայուսակը, որի մեջ եղել է նրա նոթբուքը: Տղամարդը սկսել է վազել խոզի ու խոճկորների հետևից, որի ընթացքում եղել է ամբողջովին մերկ:
Ի վերջո, տղամարդուն հաջողվել է հետ վերցնել իր պայուսակը: Երբ նա վերադարձել է պայուսակով, մոտակայքում գտնվողները նրան ծափահարել են: Նրանցից մեկը նույնիսկ լուսանկարել է խոզի հետևից վազող նուդիստ տղամարդուն: Լուսանկարները նուդիստին շատ են զվարճացրել, և նա թույլ է տվել հրապարակել դրանք: