Շունը փրկել է տիրոջ կյանքը
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում չիհուահուա ցեղատեսակի շունը փրկել է տիրոջ կյանքը, երբ վերջինիս մոտ սրտի կաթված էր եղել: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
86-ամյա վետերան Ռուդի Արմսթրոնգը ապրում է լողացող տանը իր շան՝ Բու-Բուի հետ: Տղամարդու մոտ սրտի նոպա է սկսվել, և նա չի կարողացել հասնել հեռախոսին, քանի որ չէր կարող շարժել ձեռքերից և ոտքերից մեկը: «Ես չէի ցանկանում այնտեղ պառկել, մինչև ինչ-որ պատահական չգտներ ինձ, դրա համար էլ ասացի.«Բու-Բու, օգնիր ինձ»»,- պատմում է Ռուդին:
Շունը հեռացել է տիրոջից և որոշ ժամանակ անց վերադարձել է մի աշխատողի հետ, որն էլ շատապօգնություն է կանչել: Արմսթրոնգը հոսպիտալացվել է, և 5 օր հետո վերամիավորվել է շան հետ:
«Աչքերիցս արցունքներ էին հոսում: Ես նրան շատ էի կարոտել»,- ասել է Ռուդին, երբ կրկին տեսել է Բու-Բուին: