Բաժիններ՝

Կապվածությունը դրական և բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու կյանքում

Կապվածության տարբեր դրսևորումներ կան: Ընդհանուր առմամբ, այն և դրական և բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու կյանքում:

Ասում են՝ ամենավստահելի կապվածությունը մանկականն է, որը շարունակում գործել մեր կյանքում՝ արդեն հասուն տարիքում դառնալով հարաբերությունների մոդել: Այս դեպքում է, որ կապվածությունն արտահայտվում է վստահությամբ: Նման մարդիկ ամեն բանի մեջ տեսնում են դրականը և անհանգստանալու առիթ չունեն: Օրինակ` Աստծո, ծնողի, սիրելի անձի հետ կապվածությունը չի խլում քեզանից սեփական անկախությունդ՝ հավասարակշռվելով երկուստեք:

Կապվածության այլ՝ բացասական դրսևորում է, երբ դիմացինին զրկում ես ազատությունից և քո բոլոր խնդիրներով ծանրաբեռնում նրան: Այս դեպքում մարդ վախենում է, որ իրեն կլքեն, ինքը կմնա մենակ: Նման մարդիկ հաճախ հակված են ռոմանտիկ երազանքներին տրվելուն, ինչը և նվազեցնում է իրականության զգացողությունը:

Կապվածության դրական ու բացասական դրսևորման սահմանը սերն է, ինչը և ենթադրում է ազատություն: Սերն իմաստավորում է կապվածության զգացումը, երբ մարդկային հարաբերության մեջ կարևորվում է ազատությունը, իսկ ազատության մեջ չկա վախ` սիրելիին կորցնելու:

Ամենից կարևորը մարդ և Աստված կապն է, որն անկախ հանգամանքներից պետք է միշտ լինի անխախտ, ազնիվ և ազատ: Սակայն կյանքը երբեմն այնպիսի խառնաշփոթ իրավիճակներ է ստեղծում, որ մարդ կարող է հաճախ մոլորվել, ինչպես նաև կորցնել կապը Աստծո հետ: Այս դեպքում ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել և չտրվել կեղծ համոզնումքներին:

Պատասխանը շատ պարզ է, Աստված սեր է, իսկ կապվածության հիմքում ընկած է ազատությունն ու սերը: Հետևաբար՝ անկախ կյանքի անսպասելի շրջադարձերից ու հոգևոր խառնաշփոթից, ազատության մեջ դրսևորված սիրով առաջնորդվելով է հնարավոր վերականգնել, անխախտ ու հարատև պահպանել մարդ- Աստված կենդանի կապը, թե՛ երկրի վրա և թե՛ երկնքում:

Արմեն Չաքմիշյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս