
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին խաղում «Լիվերպուլը» կմրցի «Լիդսի» հետ

Անգլիական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» նոր մրցաշրջանի առաջին խաղում կմրցի «Լիդսի» հետ:
Պրեմիեր լիգան ներկայացրել է նոր մրցաշրջանի օրացույցային պլանը: Մեկնարկային տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» էլ կխաղա «Աստոն Վիլայի» հետ:
Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, իսկ վերջին տուրը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի մայիսի 23-ին: Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանը ևս անցկացվի առանց հանդիսականի, մինչ այն պահը, երբ կհայտնաբերվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը: