Ահա թե ինչպես են բողոքներն ու նեգատիվն ազդում ձեր առողջության վրա
Ինչու ենք մենք բողոքում: Առաջին հերթին, իհարկե, մեր էմոցիաներին ազատություն տալու համար: Մի ուրիշ մարդու ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից բողոքելով` մենք դուրս ենք թողնում մեր ներսում կուտակված գոլորշին և կարճաժամկետ թեթևություն ենք զգում:
Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ լիցքաթափման այդպիսի եղանակը մի քանի լուրջ թերություններ ունի: Օրինակ, նեգատիվի արտահայտումը, ժամանակավոր թեթևացման հետ միասին՝ մարդուն վարակում է բողոքելու սովորությամբ: Էլ չենք խոսում այն մարդկանց մասին, ովքեր անընդհատ են շուրջբոլորը լցնում իրենց ներսի բացասական էներգետիկայով: Իրականում այդ նեգատիվի ժայթքումը նման է էմոցիոնալ մակարդակում գազերի դուրսթողնմանը, քանի որ ցանկացած դեպքում օդն արդեն կեղտոտված կլինի: Այս մասին գրում է www.cluber.com.ua-ն:
Բողոքներն իսկապես բացասաբար են ազդում շրջապատի վրա, բայց դա դեռ ամենը չէ: Անընդհատ նեգատիվ տրամադրվածությունը վնաս է հասցնում նաև ձեր ուղեղին ու, ընդհանուր առմամբ, առողջությանը:
Չափազանցություն չի լինի ասել, որ բոլոր բողոքները բացասաբար են ազդում մտավոր գործունեության վրա: Երբ մենք բողոքում ենք, մեր մարմինն արտազատում է սթրեսի հորմոն կորտիզոլ:
Կորտիզոլն օրգանիզմին ստիպում է աշխատել ծայրահեղ լարված ռեժիմում` արյունը, էներգիան և թթվածինն ուղղելով սոսկ դեպի այն օրգան-համակարգերը, որոնք կարևոր են այստեղ և հիմա՝ գոյության կռիվ մղելու համար:
Կարտիզոլը կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակն ու արյան ճնշումը, այսինքն` մեր օրգանիզմը նախապատրաստում է նրան, որ մենք կամ պետք է փախչենք, կամ պաշտպանվենք:
Այսպիսով, անընդհատ բողոքելով` դուք թուլացնում եք ձեր իմունիտետը, ավելի խոցելի եք դառնում շաքարախտի, բարձր խոլեստերինի, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների ու ինսուլտի համար:
Չբողոքելու համար դուք ձեր ներսում պետք է կուլտիվացնեք շնորհակալ լինելու զգացողությունը: Դա նշանակում է, որ, երբ ցանկություն եք ունենում ինչ-որ բանից բողոքելու, անմիջապես ձեր ուշադրությունը բևեռեք այնպիսի բաների վրա, որոնց համար դուք շնորհակալ լինելու զգացում եք ունենում: Դրանով մենք ոչ միայն ճիշտ ենք վարվում, այլև 20 տոկոսով նվազեցնում ենք մեր օրգանիզմի կորտիզոլի մակարդակը:
Այդպիսի մարդիկ ավելի աշխույժ են ու քիչ տագնապային:
Այսպիսով, ամեն անգամ, երբ ձեզ այցելում են հոռետեսական կամ բացասական մտքեր, դա ընդունեք՝ որպես ահազանգ, ու արագ անցեք դրական տրամադրվածության ու պոզիտիվ մտածողության:
Ժամանակի հետ դա ձեզ մոտ կդառնա կենսակերպ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը