Բաժիններ՝

Գրեթե մեկ շաբաթ, որ մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների խստացված ստուգայցերը, հատկապես Երևանում, գալիս են ապացուցելու, որ սննդի շղթայի տնտեսավարողները ՀՀ պարետի որոշումներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ. արդեն տևական ժամանակ է՝ գրեթե մեկ շաբաթ, որ մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցում մշտադիտարկումները խախտումներ չեն հայտնաբերում: Անթերի վիճակ է արձանագրվել նաև այսօր: Այս մասին ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Մարզային դիտարկումներն էլ այսօր գոհունակության առիթ են տվել. Տեսուչների թիրախում հայտնված կազմակերպություններում խախտումները եղել են աննկատ. աշխատակիցներից մեկը դիմակը կրել է ոչ պատշաճ, ինչը տեղում ուղղվել է:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31