Բերեզովսկին և «Ուրարտու»-ի դարպասապահների մարզիչը հանդիպել են
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ Ագուստին Խարկե Պերեսը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ագուստին Պերեսը ներկայացրել է «Ուրարտուում» դարպասապահների հետ տարվող աշխատանքների ծրագիրը, մարզումային գործընթացը և գլխավոր թիմի դարպասապահների ներկայիս մարզավիճակը։
Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը շաբաթներ առաջ էր համալրել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը։ 38-ամյա մասնագետը ոչ միայն գլխավոր թիմի դարպասապահների մարզիչն է, այլև համակարգում է ողջ ակումբում, այդ թվում` ակադեմիայում դարպասապահների հետ տարվող աշխատանքները։ Պերեսն իր մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին։ Մինչև 2017 թվականն աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2019/2020 մրցաշրջանում եղել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչը։