«Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա «Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Պաշտոնապես ընկերությունը Թուրքիայում գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի «Tekmen Tower» բիզնես–կենտրոնում գտնվող մի գրասենյակից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ներկայումս «Google»-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել այդ երկրում «Google»-ի գործունեությունը և կգործի «Google»-ի դուստր ընկերությունները միավորող «Alphabet» մայր ընկերության կազմում։
Թուրքիայում ենթադրվում է, որ «Google»-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է վերջերս ընդունված և սոցիալական ցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեությունը վերահսկող օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչութոյւնը ունենալ։
Մյուս կողմից՝ «Google»-ի կողմից հրապարաված հայտարարության մեջ նշվում է, որ 2021թ․-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերահիշյալ օրենքի հետ։