«Թող մի կտոր հաց ստեղծեին, աշխատեինք ստեղ, չգնայինք օտար երկիր». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

«Գնամ գողություն անե՞մ, 60 տարեկան մարդ եմ». այսօր Կառավարության առջև ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ՌԴ քաղաքացի է, եկել է Հայաստան և չի կարողանում ետ գնալ, իսկ ապրուստի միջոց այլևս չունի:

«Ես գալու-գնալու գումար չունեմ արդեն: Հիմա պետք է գնամ, ասել են՝ բանվորության տեղ կա, 5000 դրամ օրական, որ փող լինի՝ հետ գնամ Ռուսաստան»:

Քաղաքացին դժգոհեց, որ 2018-ի հեղափոխության ժամանակ տրված խոստումներն այսօրվա իշխանությունը չի կատարում:

«Ինչքա՞ն կարելի ա հանդուրժել: Հեղափոխություն անելուց արդարություն էինք ասում, էսօր թքած ունեն բոլորը մեր վրա: Ռուսաստանի դեսպանատունը չի ընդունում, սպռավկա չի տալիս: Ես ազգի դավաճան չեմ, ոչ էլ հրաժարվել եմ ՀՀ քաղաքացիությունից, ուղղակի Լենինգրադ եմ սովորել, սովետական անձնագրով ավտոմատ ստացել եմ քաղաքացիություն:  Իմ տղան էլ է կռվի դաշտում եղել 2016թ.-ին, պետք լինի՝ մենք էլ կգնանք, թող մի կտոր հաց ստեղծեին, աշխատեինք ստեղ, չգնայինք օտար երկիր: Հեղափոխություն ենք անում, ոնց որ Լևոնն արեց, պետք էր մի երկու բան ժողովրդի համար անել, հետո կարելի ա գրպանները լցնել, իրան որ դատեին, սենց չէր լինի էս երկիրը: Առաջին հանցագործն ինքն էր, հետո՝ մնացածը: Բոլորը կաշառակեր են, պարզ եմ ասում, թող լսեն»,- ասաց քաղաքացին:

Տեսանյութեր

Լրահոս