
«Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Բավարիա»-ն:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին «Բավարիա»-ն և «Լիոն»-ը: Գերմանիայի բազմակի չեմպիոնն առավելության հասավ` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Լևամդովսկին և Գնաբրին (դուբլ):
Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում` կմրցեն ՊՍԺ-ն, որը պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ և «Բավարիա»-ն: