Թուրքիայի նահանգներից մեկում հարսանիքները չեն կարող տևել 2 ժամից ավել
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացման պատճառով որոշ սահմանափակումներ են սահմանվել: Այս մասին հայտարարություն է տարածել Հաքքարիի նահանգապետարանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ըստ այդմ` Հաքքարիում հարսանեկան արարողությունները նախկինում անցկացվող 4 ժամի փոխարեն (14:30-18:30) պետք է տևեն առավելագույնը 2 ժամ (15:30-17:30)։
Նույն նահանգում 65 տարեկանից բարձր քաղաքացիներին կարգելվի փողոց դուրս գալ ժամը 13:30-ից մինչև 17:30-ը:
Նշվում է, որ արգելքը խախտողների նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: