«Մենք դեռևս Թուրքիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հետ մի խմբում ենք». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ի բակում արգելվում են ցույցերը… Ինչու՞: Մի անգամ գրել էի այս մասին, բայց բան չի փոխվել:
Նկարներում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Մոլդովայի, Ավստրալիայի ու անգամ Ռուսաստանի (!) խորհրդարանների շենքերի ամինջական հարևանությամբ տեղի ունեցող ցույցեր են… Փոխարենը, նման նկարներ չգտա Թուրքիայի, Չինաստանի ու Ադրբեջանի մասով:
Ու թեև Հայաստանի վարչապետը կառավարության դուռը ծեծող ցուցարարների մասին մի անգամ ասել էր «իրենց դուռնա, ուզում են, ծեծում են», ԱԺ-ի մոտ ցույցերի հարցում, մենք դեռևս Թուրքիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հետ մի խմբում ենք:
Փաստացի, ԱԺ-ի անվտանգության ղեկավարության չեկիստական ավանդույթները ավելի ուժեղ են, քան ողջամիտ տրամաբանությունն ու ժողովրդավարական արժեքները:
#ժողովրդավարության_բաստիոն #Չեկիստական_ավանդույթներ
#Պաշտպանենք_ԱԺն_ահաբեկիչ_ցուցարարներից»:
ԱԺ-ի բակում արգելվում են ցույցերը… Ինչու՞: Մի անգամ գրել էի այս մասին, բայց բան չի փոխվել:Նկարներում ԱՄՆ-ի,…
Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 18. August 2020