ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և արագ գործընթաց։
Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից:
Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝ անմիջապես ավտոսրահում։
Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի տրամադրման որոշումը կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձևակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչև 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։
Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am և զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: