Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա): Այս մասին հայտնում է Վահե Ղազարյանը:
Օլիմպիական խաղերի սիմվոլներից մեկի՝ արջուկի հեղինակ, հայտնի խորհրդային և ռուսական նկարիչ-ծաղրանկարիչ, ՌԴ ժողովրդական նկարիչ Վիկտոր Չիժիկովը մահացել է 84 տարեկանում։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Վարդավառի օրը սկսեցին ստուգատես-հրահանգավորմամբ։
Հուլիսի 20-ին, ժամը 21:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
։ Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակված է փորձաքննություն։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ Կադիրովին Վաշինգտոնը համարում է մարդու իրավունքների խախտումների մասնակից։
Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը: Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ:
ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակում է առցանց Օլիմպիադային մասնակցող հավաքականի կազմը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։
Միլանի ոստիկանությունը թմրանյութեր է հայտնաբերել է կոլումբիական սուրճի փոխադրաբեռում:
Հուլիսի 20-ին Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական շենքերում պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու դեկրետը:
Երևանի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
Պիցցա՝ հացով. պատրաստվում է 15 րոպեում:
Ճապոնիայում գնորդների հերթը, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր Toyota Harrier-ը, ձգվել է մեկուկես տարի: Առաջին ամսվա ընթացքում նախնական պատվերի քանակը հասել է 45 հազարի: Մոդելը վաճառքի է հանվել մեկ ամիս առաջ, գրում է Motor-ը:
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի բնակիչ Դեյվ Չերնոսկին իր խոհանոցում հայտնաբերել է հսկայական արջի: Գիշատչի հետ հանդիպումից հետո տղամարդու դեմքին, պարանոցին, ականջին, մեջքին խորը վերքեր են առաջացել, գրում է ABC News-ը:
Ֆիզիոլոգ և ֆիզիոթերապևտ Ջեյմս Սմոլիգանն անցկացրել է հետազոտություն, որում պարզել է, թե քանի հոթ-դոգ կարող է մարդն ուտել 10 րոպեի ընթացքում: Փորձագետն ուսումնասիրել է հոթ-դոգ ուտելու մրցույթի արդյունքների 39 տարվա տվյալները և դրանք համեմատել է աղիքային ճկունության հետ, գրում է Science Alert-ը:
Կալիֆոռնիայից մի բնակչուհի իր փեսացուի դավաճանության պատճառով կորցրել է 60 կիլոգրամ և կիսվել է քաշը կորցնելու գաղտնիքով: Այս մասին հաղորդել է Runner’s World-ը:
Սոցիալական լարվածության ֆոնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց շրջանցել բնակչության գազի սակագինը։ Այն մնաց անփոփոխ։ Բայց դա ընդամենը խաբուսիկ քայլ էր՝ հասարակության մոտ դժգոհությունների նոր ալիք չառաջացնելու համար։ Հատկապես այն ամենից հետո, ինչ ժամանակին խոստանում էին իշխանությունները՝ հանրային ծառայությունների սակագների հետ կապված։