Բաժիններ՝

5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Կուրիլների մերձակայքում

Հուլիսի 9-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Կուրիլների մերձակայքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Սախալինի մասնաճյուղում:

«5,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9-ին ժամը 16:13-ին (Երեւանի ժամանակով 09:13-ին) Հարավային Կուրիլների մերձակաքում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպի Կուրիլսկ քաղաքից 153 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած է 143 կիլոմետր խորության վրա է»,-պատմել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմոկայանի պետ Ելենա Սեմյոնովան: Սեյսմոլոգի խոսքով՝ մինչեւ 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն զգացել են Կուրիլսկի եւ Իտուրուպի Ռեյդովո գյուղի բնակիչները, Կունաշիրի Հարավային Կուրիլսկում՝ մինչեւ 2 բալ: Տուժածներ եւ ավերածություններ չկան, ցունամիի տագնապ չի հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս