«Մենք մշտապես ապավինում ենք Սահմանադրությանը մեր այս կամ այն իրավունքների խախտման պարագայում, բայց փաստը մնում է փաստ, որ Սահմանադրությունն ինքն ունի պաշտպանության կարիք». Ռոբերտ Հայրապետյան
«Տպավորություն կա, որ մենք մշտապես ապավինում ենք Սահմանադրությանը մեր այս կամ այն իրավունքների խախտման պարագայում, բայց փաստը մնում է փաստ, որ Սահմանադրությունն ինքն ունի պաշտպանության կարիք»,- այսօր Գոշավանքում տեղի ունեցող, ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված «Իրավական ուղի »հ/կ կողմից կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Խոսելով սահմանադրական կարգի քրեաիրավական պաշտպանության մեխանիզմներից` բանախոսն անդրադարձավ 2 հիմնական կարևոր հոդվաշների, որոնց վվերաբերյալ էլ հենց ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը տվել են բավական հետաքրքրական և ճգրիտ մեկնաբանություն. Դա սահմանանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման հոդվածներն են, որոնք այսօր առավել արդիական են իրենց կիրառելիության և ոչ գրագետ մեկնաբանության համատեքստում:
«ՄԻԵԴ-ը, անդրադառնալով ՀՀ Քրօրի 300.1-րդ հոդվածին, իր խորհրդատվական կարծիքում հստակորեն նշել է, որ Սահմանադրությանը հղում տալով` Քրեական օրնսգիրքը պետք է ապահովի այնպիսի մեխանիզմեր, որ հստակ որոշակիություն ապահովվի այդ գործողության կատարմանը»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է իշխանության յուրացմանը, հատկապես Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, ապա այս գործողությունները, իրավաբանի խոսքով, ըստ էության վերջին ժամանակներում ամենաարդի գործողություններն են, որոնց համադրումը Քրօրին բացում են նոր հորիզորններ այդ հոդվածի մեկնաբանության ու այդ արարքների որակման համար:
Մանրամասները` տեսանյութում: