Բաժիններ՝

«Սահմանադրությունը մյուս բոլոր իրավանորմերի նկատմամաբ ունի գործողության բացարձակ առաջնություն և ամբողջ ծավալով կաշկանդում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությանը». Գոռ Հովհաննիսյան

«Սահմանադրությունը պետության սահմանադրական կարգն է, որը բովանդակում է պետության գործունեության և քաղաքացիների հետ նրա հարաբերության հիմնական կանոնները: Այն նորմատիվ գործողություն ունեցող օրենք է, որը կոնկրետ ՀՀ-ում և այլ շատ պետություններում տեքստի ձևով ամրագրված է մեկ փաստաթղթում»,- այսօր Գոշավանքում տեղի ունեցող, ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված «Իրավական ուղի »հ/կ կողմից կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց գերմանաբնակ իրավագիտության պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` մեր Սահմանադրությունը ստեղծվել է 1995թ. հուլիսի 5-ին սահմանադիր իշխանության կողմից և դրանից հետո կարող է փոխվել բարդեցված ընթացակարգով, ՀՀ պարագայում` հանրաքվեի միջոցով կամ ԱԺ կողմից` կախված նրանից,թե Սահմանադրության որ նորմերը պիտի փոփոխվեն:

«Պետք է հիշել, որ Սահմանադրություն ստեղծում է սահմանադիրը և փոփոխում է օրենսդիրը: Սրանք երկու տարբեր սուբյեկտներ են: Սահմանադրություն փոփոխող օրենսդիրը ենփական է սահմանադրին: Սահմանադրությունը իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր ասըիճանի վրա է գտնվում: Այն մյուս բոլոր իրավանորմերի նկատմամաբ ունի գործողության բացարձակ առաջնություն և ամբողջ ծավալով կաշկանդում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությանը` իբրև անմիջականորեն գործող իրավունք»,-նշեց Գոռ Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ` յուրաքանչյուր իրավանորմ պետք է համապատասխանի Սահմանադրությանը, իսկ դրան հակասող նորմերն անվավեր են, և սա ապահովելու համար գոյություն ունի սահմանադրական արդարադատություն ՍԴ միջոցով:

«Սահմամադրության գերակայությունը ոչ մի իմաստ չէր ունենա, եթե չլիներ մի մարմին, որը պետք է հետևեր Սահմանադրության պահպանմանը իշխանության բոլոր թևերի կողմից, և դա Սահմանադրական դատարանն է: Սահմանադրությունը փաստորեն կազմակերպում է պետական իշխանությունը, կարգավորում է բարձրագույն պետական մարմինների ձևավորման և համալրման կարգը, ինչպես նաև դրանց իրավասությունները և սահմանում է պետական իրավական ակտերի գործողության նախապայմանները»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը` հավելելով, որ պետության կողմից վարվող քաղաքականությունն անգամ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում:

Գոռ Հովհաննիսյանը պնդում է, որ պետական իշխանությունը միայն այն ժամանակ է լեգիտիմ, երբ հիմնվում է Սահմանադրության վրա և մնում է Սահմանադրության շրջանակում:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս