
Մսի պատրաստման հետաքրքիր հրեական բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Տավարի միս – 1 կգ
2. Սոխ – 1 կգ
3. Բուսական յուղ
4. Դափնու տերև – 2 հատ
5. Սև պղպեղ – 1 թ/գ
6. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրատել, տապակել բուսայուղով:
2. Ավելացնել մանր կտրատված միսը:
3. Տապակել այնքան, մինչև հյութը դուրս գա մսի միջից և այն տապակվի:
4. Այնուհետև լցնել սառը ջուր և եռացնել, շոգեխաշել՝ կափարիչը փակ վիճակում:
5. Համեմել աղով:
6. Շոգեխաշել 1.5 ժամ:
7. Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ ավելացնել դափնու տերևը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը