Լուսարձակներ գողացած անձը դեպքից մեկ օր անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց
Հունիսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյուլբենկյան փողոցի բակերից մեկում կայանված «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Պարզվեց` գողությունը հունիսի 29-ի ժամը 13.30-ից մինչև հունիսի 30-ի ժամը 14.50-ն ընկած ժամանակահատվածում է կատարվել:
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Մարգարյան փողոցի 30-ամյա մի բնակիչ:
Հուլիսի 1-ին կասկածվողը Հրազդանի կիրճից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: