Բաժիններ՝

«Ռեշֆորդը փոխել է շատ երեխաների կյանքը, ինչն ավելի կարևոր է, քան ցանկացած հանդիպում»․ Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է մանկունյանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:

Ավելի վաղ հարձակվողը նպաստել էր բրիտանական կառավարության որոշմանը՝  երկարացնել անվճար երաշխավորների համակարգը և հատկացնել 120 միլիոն ֆունտ՝ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում կարիքավոր երեխաներին անվճար սնունդ տրամադրելու համար:

«Այն, ինչ արեց Մարկուսը, զարմանալի էր:

Մարկուսը միշտ հիանալի անձնավորություն է եղել: Նա անցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայով: Կարծում եմ, որ ակումբն ի սկզբանե հասկացավ, թե ինչպիսի անձնավորություն է նա, և հնարավորություն տվեց նրան: Իհարկե, մենք տեսանք տաղանդ, բայց դու պետք է իսկապես լավ մարդ լինես այս ճանապարհով գնալու համար:

Այս տարվա ամռանը Ռեշֆորդը փոխեց շատ երեխաների կյանքը, ինչն ավելի կարևոր է, քան ցանկացած ֆուտբոլային հանդիպում, որին նա կարող էր մասնակցել: Հուսով եմ, որ նա կարող է շարունակել նույն հունով, ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս