«Որքանո՞վ է ՌԴ չգնալու որոշումը կապված ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ»․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի շքերթի համառոտ պատմություն․․․

Հունիսի 1, 2020 թ․ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:

Հունսի 8, 2020 թ․ – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այդ մասին Փաշինյանը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:

Հունիսի 19, 2020 թ․ – «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը» հատված Նիկոլ Փաշինյանի նամակից ՌԴ նախագահին

Իսկ հիմա հարցեր:

1. Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչո՞ւ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու:

2. ՀՀ վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է:

3. Անգամ այդ դեպքում մի քանի ժամով բացակայելը ինչո՞վ պետք է խանգարեր համավարակի դեմ պայքարին:

4. Որքանո՞վ է իրականում չգնալու որոշումը կապված, օրինակ, ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222015911084981

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930