Միրանյանը կարող է կարիերան շարունակել «Զարյա»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը Արթուր Միրանյանով հետաքրքրված են Ուկրաինայում: Այս մասին գրում է zarya.lg.ua -ը: Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է «Զարյա»-ն:
Ավելի վաղ պաշտոապես հայտնի էր դարձել, որ Միրանյանը հեռացել է «Փյունիկ»-ից: Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել 14 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Զարյա»-ն Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է: