![](/banners/BeFunky-design.jpg)
Սահմանադրական փոփոխությունների օրը իմքայլական երկու պատգամավոր եղել է կորոնավիրուսով վարակված. Alternativ.am
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/timthumb-16.jpg)
ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավել է:
Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ արձանագրենք, հետևյալը։
Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ:
Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների, այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը՝ ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: