Բաժիններ՝

«Միլան»-«Ռոմա»․ ո՞ւմ շանսերն են ավելի մեծ

  • Մրցաշար՝ Սերիա Ա, Իտալիա
  • Մարզադաշտ՝ Սան-Սիրո, Միլան
  • Ժամ՝ 19։15

«Ռոման» դեռևս միավորներ չի կարցնում 3 խաղում անընդմեջ։ Կկարողանա՞ հռոմեական թիմը հաղթել «Միլանին»։

«Միլան»

«Միլանը» երկար տարիներ փորձում է ներխուժել Չեմպիոնների լիգայի գոտի, բայց դեռևս անհաջող. Ստեֆանո Պիոլիի թիմը միայն ութերորդն է աղյուսակում: «Ռոսոներները» 15 միավորով զիջում են չորրորդ տեղում ընթացող «Ատալանտային», ինչը նվազեցնում է առաջին քառյակի մեջ մտնելու նրանց հնարավորությունները: Այնուամենայնիվ, Եվրոպայի լիգայի համար «Միլանը» դեռևս հնարավորություն ունի պայքարելու։

Հաշվի առնելով այն փաստը, որ «Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթը՝ յոթերորդ տեղը թույլ է տալիս խաղալ Եվրոպայի լիգայում, և «Ռոսոներները» դրա համար մրցելու հիանալի շանսեր ունեն. նրանք զիջում են «Պարմային» միայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: Կարանտինից հետո առաջին տուրում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ՝ 4:1 հաշվով՝ ընդհատելով երկու անհաջող հանդիպումների շարքը:

«Ռոմա»

«Ռոման» իր առաջ ավելի հավակնոտ խնդիրներ է դնում. Պաուլո Ֆոնսեկայի թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Մինչ այժմ «գայլերը» այս պայքարում հաջողակ չեն եղել. թիմին վեց միավոր է բաժանում չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից», իսկ վերջինս շատ լավ է խաղում և վերջին տուրում հաղթեց անգամ «Լացիոյին։ Այնպես որ, Ֆոնսեկայի թիմին շատ բարդ է լինելու։

Առաջին տուրում՝ կարանտինից հետո, «Ռոման» ուժեղ կամային հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ. Էդին Ջեկոյի դուբլը հռոմեացիներին բերեց երեք միավոր: «Գայլերի» համար հաղթանակը դարձավ անընդմեջ երրորդը:

Վիճակագրություն

  • Վերջին չորս հանդիպումներից միայն մեկում «Միլանը» պարտվեց «Ռոմային»՝ տանելով երկու հաղթանակ
  • Բոլոր մրցաշարերի վերջին 10 տնային հանդիպումներից միայն մեկում է «Միլանը» պարտվել
  • «Ռոմայի» վերջին 5 արտագնա հանդիպումներից 3-ը ավարտվել են պարտությամբ

«Միլանը» կամաց-կամաց փորձում է բարելավել իր մրցաշարային դիրքը, քիչ հավանական է, որ Եվրոպայի լիգայի ուղեգիրը «Ռոսոներների» վերջնական երազանքն է, բայց կարգավիճակը թիմին պարտավորեցնում է հնարավորության սահմաններում բարձրանալ այսօրվա իրողություններում: Ընդմիջումից հետո «Միլանը» լավ տեսք ունի։

«Ռոման» աղյուսակում ավելի բարձր դիրքում է, բայց շատ հեռու է կատարյալից վիճակից. «Գայլերը» խնդիրներ ունեն, բայց պետք է անպայման հաղթեն և սպասեն, թե երբ է սխալվելու «Ատալանտան»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս