Բաժիններ՝

Արփա գետում հայտնաբերվել են տանկի արկերի մարտագլխիկներ

Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։

Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։

Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930