Բաժիններ՝

Facebook-ի օգտատիրոջ կողմից խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում, խոսելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին, դրանց մասնակիցների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, լկտի ու վիրավորական արտահայտություններ՝ ուղեկցված բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930