Բաժիններ՝

Տարեցները թունավորվել են․ սոցապնախարարությունը խուճապի մեջ է. Yerevan․Today

Թունավորվել են սոցապնախարարության ծերանոցի՝ Աղավնաձորում պահվող տարեցներն ու նրանց սպասարկող անձնակազմը։ Պատճառը, ըստ նախնական տվյալների, երեկ երեկոյան պատվիրված սնունդն է եղել։

Այս մասին տեղեկացնում է նախարարության Yerevan․Today-ի աղբյուրը՝ հայտնելով, որ խնամյալ տարեցներին չեն տեղափոխել Երևան՝ հավանաբար աղմուկից խուսափելու համար։ Այսինքն, թունավորումից տուժածները բժշկում են տեղում։ Նախարարությունում խուճապի մեջ են։

Փորձեցինք կապ հաստատել պանսիոնատի աշխատանքները համակարգող տնօրեն Հարութ Բաբայանի հետ՝ տարեցների վիճակից տեղեկանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Անպատասխան մնացին մեր՝ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարություն զանգերը։

Ո՞ւմ պարզունակ հաշվարկն է սկանդալից խուսափելու համար թունավորվածներին հիվանդանոց չտեղափոխելը՝ կպարզենք տեղում։ Մինչ այդ տեղեկացնենք՝ սա այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով կառավարությունը հատկացրեց Սոցապ նախարարությանը, որ, իբր, ժամանակավոր հանգրվան դառնա կորոնայից բուժված ծերանոցների շահառուների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930