Բաժիններ՝

«Լիվերպուլն» այսօր կարող է դառնալ չեմպիոն

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Կրիստալ Պալասին» (4:0):

Յուրգեն Կլոպի թիմը 31 խաղում վաստակած 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 23 միավորով գերազանցում է երկրորդ «Մանչեսթեր Սիթիին»:

«Քաղաքայինները մեկ խաղ պակաս են անցկացրել և այսօր կխաղան «Չելսիի» դեմ: Եթե ​​«Սիթին» այս խաղում միավորներ կորցնի, ապա «Լիվերպուլը» կդառնա չեմպիոն:

Ոչ-ոքիի դեպքում Պեպ Գվարդիոլայի թիմը մնացած յոթ տուրում առավելագույնը 85 միավոր կվաստակի, պարտության դեպքում՝ 84 միավոր: Ամեն դեպքում, սա ավելի քիչ է, քան «Լիվերպուլի» միավորները հիմա:

«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» կհանդիպեն այսօր՝ 23։15-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս