Բաժիններ՝

Դարանակալած ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։

Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։

Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները եկան թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնեցին հենց համալիրի տանիքի վրա։ Երևանում բնակվող երիտասարդներին բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։

Պահանջում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930