«Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ և այդ մեկ մարդը հենց Նիկոլն է»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։

Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը։

Ակնհայտ մանիպուլյատիվ եւ ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրացիան դեռեւս չմարսած։

Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։

Ի դեպ, հուլիսի 1-ից Եվրոպական Միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չցարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222077192536979

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930