Հայաստանում COVID-19-ից մահացածներից ամենաերտասարդը եղել է 44, ամենատարեցը՝ 90 տարեկան
Հայաստանում հունիսի 25-ի ժամը 11:00-ի տվյալներով` կորոնավիրուսային հիվանդությունից մեկ օրում մահացել է 11 քաղաքացի։
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 397 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 69, 60, 61, 61, 67, 66 տարեկան տղամարդիկ և 90, 46, 44, 71, 74 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 102 736 թեստավորում: