Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ:
Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խորացնել և ամրապնդել մեր երկրների միջև հարաբերությունները թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը», -նշվում է ուղերձում։
Նախագահ Սարգսյանը Բորութ Պահորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։